Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում: